AM
19 Հոկտեմբեր 2011 - 13:23 AMT

Վրաստանի ԱԳՆ. Վրաստանը չի պատրաստվում միանալ ոչ Եվրասիական միությանը, ոչ ազատ առևտրի գոտուն

Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեի խոսքով, Վրաստանը չի նախատեսում միանալ ոչ ԱՊՀ ազատ առևտրի գոտու մասին պայմանագրին, ոչ Եվրասիական միությանը, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»։

«Վրաստանն իր ընկերների հետ ակտիվ աշխատում է նրա վրա, որպեսզի դառնա ՆԱՏՕ-ի և Եվրամիության լիարժեք անդամ, կազմակերպություններ, որոնց սկզբունքները և արժեքները լիովին համապատասխանում են Վրաստանի նպատակների և ձգտումներին»,- հայտարարել է Գրիգոլ Վաշաձեն։

Նախօրեին ռուս վարչապետ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի բացման ժամանակ հայտարարել է, որ ԱՊՀ կառավարությունների ղեկավարները պայմանավորվել են պայմանագիր ստորագրել ազատ առևտրի գոտու մասին։

Հոկտեմբերի սկզբին Պուտինը նշել է, որ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի կողմից ստեղծված Մաքսային միությունը և Միասնական տնտեսական տարածությունը կարող են հիմք դառնալ Եվրասիական միության ձևավորման համար։