AM
20 October 2011 - 05:57 AMT

ԱրմենՏելը գործարկել է նոր Hi-Line ինտերնետ փաթեթ 3000 դրամ ամսավճարով

«ԱրմենՏել» ընկերության մամլո ծառայությունը տեղեկացնում է Hi-Line ծառայության «Մեգա Best» 512կբ/վ թողունակությամբ նոր անսահմանափակ սակագնային փաթեթի ներդրման մասին: «Մեգա Best» նոր փաթեթի ամսավճարը կազմում է 3000 դրամ:

Ֆիզիկական և իրավաբանական անձինք, կնքելով համապատասխան պայմանագիր, կստանան անվճար ADSL-մոդեմ և ծառայությունից առաջին ամիսն անվճար օգտվելու հնարավորություն:

Այժմ Հայաստանի բնակիչները կարող են միանալ կայուն, որակյալ և ամենակարևորը մատչելի Beeline ինտերնետին առանց որևէ ծախսի: Վստահ եմ, որ մեր հաճախորդները կգնահատեն կայուն արագությամբ և մատչելի գնով Ինտերնետում աշխատելու հարմարավետությունը»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Մեգա Best» անսահմանափակ սակագնային փաթեթին կարող են միանալ ինչպես նոր, այնպես էլ հին բաժանորդները, եթե վերջիններիս մոտ չի ավարտվել գործող պայմանագրով նախատեսված պայմանագիրը չխզելու ժամկետը: Պայմանագրի գործողության ողջ ընթացքում բաժանորդը կարող է վերակնքել իր պայմանագիրը և անցնել դեպի ավելի բարձր արագություն ապահովող «Մեգա» սակագնային փաթեթ: Պայմանագրի կնքմանը հաջորդող 18 ամսվա ընթացքում ծառայությունից հրաժարվելու դեպքում բաժանորդը վճարում է «Մեգա Best» սակագնային փաթեթի և Hi-Line 512 սակագնային փաթեթի համար նախատեսված ամսավճարների տարբերությունը` օգտագործման ժամանակահատվածի համար, ինչպես նաև մոդեմի արժեքը: