AM
20 October 2011 - 07:03 AMT

Գործարկվել է մշակութային իրադարձությունների մասին տեղեկություններ տարածող նոր կայք

Ստեղծվել է Հայաստանի մշակութային և ժամանցային իրադարձությունների մասին տեղեկություններ տարածող www.apress.am կայքը։ Այս մասին հայտնում են կայքի հիմնադիրները։

Կայքը հայերեն լեզվով է, հետագայում նախատեսվում է կայքը հասանելի դարձնել անգլերեն և ռուսերեն լեզուներով: Կայքի այցելուները հնարավորություն կունենան տեղեկանալ Երևանի թատրոններում ներկայացումների, համերգների, ցուցահանդեսների, գրքերի շնորհանդեսների, կինոցուցադրությունների, դասախոսությունների, փառատոնների և այլ իրադարձությունների մասին։

Բացի դրանից կայքում կարելի է գտնել ժամանցային վայրերի հասցներ։ Ինչպես նշում են կայքի հիմնադիրները հետագայում նախատեսվում է ընդլայնել կայքի բովանդակությունը՝ ողջ Հայաստանի և Արցախի մշակութային և ժամանցային իրադարձություններով։

apress.am-ում առկա է նաև ֆիլմերի, երաժշտական սկավառակների և գրքերի մասին պատմող բազա։ Ներդրված է նաև ինտերակտիվ քարտեզ, որտեղ նշված են բոլոր իրադարձությունների վայրերը: