Ֆրանսիական Imprescriptible.fr կայքը, որը նվիրված է Հայոց ցեղասպանությանը, հարձակման է ենթարկվել թուրք հաքերների կողմից։ Այս մասին տեղեկացնում են կայքի ադմինիստրացիայից։
Այս կայքը նախկինում էլ է եղել հաքերների թիրախ։ Ինչպես հայտնում է կայքի ադմինիստրացիան, կայքի հասցեին 5 րոպեի ընթացքում ստացվել է կայքի հարձակման ենթարկված լինելու մասին տեղեկություն պարունակող ավելի քան 3000 էլեկտրոնային նամակ։ Հարձակվող աղբյուրը միանգամից ճանաչվել է, դա 214.207.187.78. static.turktelekom.com.tr է: