Օրանժ Արմենիա ընկերության վաճառքի տնօրեն Արսեն Հովհաննիսյանն այսօր կայացած ասուլիսում հայտնեց, որ այսուհետ Օրանժը մեկնարկում է սմարթֆոնների վաճառքի նոր մատչելի ձև՝ 1 կամ 2 տարի պայմանագրով Դելֆին, Պանտերա կամ Թիթեռ ետվճարային ամսական բաժանորդագրություններին միանալու դեպքում։ Այս երեք ամսական բաժանորդագրությունները Օրանժը նույնպես այսօր է գործարկել։
Այս պայմանագրային ոճը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր գնորդի մատչելի գնով ձեռք բերել հեռախոսը՝ կախված ընտրված բաժանորդագրության ամսավճարի չափից։ Առաջարկի մեջ ներառում են 29 սմարթֆոն՝ HTC, Samsung, iPhone, Nokia և Alcatel մոդելների։
Օրինակ 16Գբ iPhone 4-ը կարելի է ձեռք բերել 180 000 դրամով, եթե 2 տարով բաժանորդագրվեք Դելֆինի, Պանտերայի կամ Թիթեռի 20 000 ամսավճարով ետվճարային սակագնային պլանին։ Կամ օրինակ HTC Wildfire S-ը կարելի է ձեռքի 65 000 դրամով Դելֆինի, Պանտերայի կամ Թիթեռի 4000 դրամ ամսավճարով ետվճարային սակագնային պլանին 2 տարով բաժանորդագրվելու դեպքում։ Իսկ օրինակ Nokia C3 Slate Grey-ը կարելի է գնել 1 դրամով Դելֆինի, Պանտերայի կամ Թիթեռի ետվճարային սակագնային պլաններին 2 տարով բաժանորդագրվելու դեպքում։ Այս հեռախոսների շուկայական գներն են՝ 16Գբ iPhone 4-ը՝ 330 000 դրամ, HTC Wildfire S-ը՝ 150 000 դրամ, իսկ Nokia C3-ը՝ 60 000 դրամ։
«Արդեն վաղուց մեր բաժանորդները ակնկալում էին, որ մենք արևմտյան շուկաների օրինակով Հայաստանում նույնպես կներկայացնենք այս մատչելի գնով հեռախոսներ ձեռք բերելու հնարավորությունը՝ պայմանագրային հիմունքներով»,-ասաց Արսեն Հովհաննիսյանը։
Հեռախոսների առաջարկվող պորտֆելին և ամսական բաժանորդագրությունների բոլոր տարբերակներին կարելի է ծանոթանալ ընկերության կայքում։