AM
20 Հոկտեմբեր 2011 - 10:37 AMT

Նոր iPhone 4S-ը մինչև նոր տարի պաշտոնապես հասանելի կլինի Հայաստանում

Այսօր Օրանժ Արմենիա ընկերության վաճառքի տնօրեն Արսեն Հովհաննիսյանը մամլո ասուլիսի ժամանակ ներկայացրեց Օրանժի սմարթֆոնների վաճառքի նոր ձևը՝ 1 կամ 2 տարով ամսական բաժանորդագրություններից որևէ մեկին՝ Դելֆինին, Պանտերային կամ Թիթեռին միանալու դեպքում։Խոսելով սմարթֆոնների բաժանորդագրային վաճառքի մասին՝ նա նաև հավելեց, որ Apple ընկերության նոր iPhone 4S սմարթֆնոը Օրանժը կներկայացնի մինչև տարեվերջ։

«iPhone 4S-ի վաճառքը մի շարք եվրոպական երկրներում մեկնարկելու է հոկտեմբերի 28-ին, սակայն Հայաստանը չի ներառված այս ցուցակում։ Երբ մենք ստանանք iPhone 4S-ը, այն նույնպես կներառենք սմարթֆոններ մատչելի գնով ձեռք բերելու տարեկան պայմանագրայրային բաժանորդագրային առաջարկի մեջ»,-նշեց Արսեն Հովհաննիսյանը։

Օրանժ Արմենիա ընկերությունը համարվում է Հայաստանում iPhone-ի պաշտոնական ներկայացուցիչը։

Apple ընկերությունը ներկայացրեց աշխարհին iPhone-ի նոր տարբերակը հոկտեմբերի 4-ին։ iPhone 4S-ի պատյանը նույնն է, ինչ iPhone 4-ինը։ iPhone 4S-ը աշխատում է A5 պրոցեսորով, որը նախագծվել էր iPad 2-ի համար։ Սմարթֆոնի տեսախցիկը 8 մեգապիքսել է, որը թույլ է տալիս նկարել բաձր որոշմամբ (Full HD)։ iPhone 4S-ը թողարկվում է 16Գբ, 32Գբ և 64Գբ տարբերակներով: Այն աշխատում է iOS-ի նոր թարմացմամբ՝ iOS5 համակարգով։