AM
21 October 2011 - 04:27 AMT

Nokia-ն հոկտեմբերի 26-ին վերջապես կներկայացնի Windows Phone 7-ով աշխատող իր առաջին սմարթֆոնը

Ֆիննական հեռախոս արտադրող Nokia ընկերությունը կներկայացնի Windows Phone 7 օպերացիոն համակարգով աշխատող իր առաջին սմարթֆոնը հոկտեմբերի վերջին Nokia World ցուցահանդեսի ժամանակ, որը կկայանա Լոնդոնում հոկտեմբերի 26-27-ը։ Այս մասին գրում է Lenta.ru-ն։

Այս մասին հայտնել է Microsoft -ի Windows Phone համակարգի գծով փոխնախագահ Էնդրյու Լիզը Հոնկոնգում տեխնոլոգիական կոնֆերանսի ժամանակ։ Դեռևս հստակ հայտնի չէ, թե Nokia-ն Լոնդոնում Windows Phone-ով աշխատող քանի հեռախոս կներկայացնի։

2011-ի փետրվարին Nokia-ն հայտնեց Microsoft-ի հետ իր համագործակցության մասին։ Nokia-ն, սակայն, շարունակելու է միաժամանակ թողարկել նաև իր սեփական Symbian համակարգով աշխատող սմարթֆոններ։ Երեկ ընկերությունը ներկայացրել է 2011-ի երրորդ եռամսյակի իր ֆինանսական հաշվետվությունը, որը ցույց տվեց 68 միլիոն եվրոյի կորուստ։ Սրա պատճառն է Symbian սմարթֆոնների վատ վաճառքը։