AM
24 Հոկտեմբեր 2011 - 04:35 AMT

Թողարկվել է նոր Android ծրագիր ավտոաշխարհի վերջին նորույթների մասին

Android Police պարբերաբար ներկայացնում է վերջին երեք շաբաթում Android Market-ում հայտնված լավագույն Android ծրագրերը։ Այս անգամ ուշադրության կենտրոնում է Top Gear: News անվճար ծրագիրը։ Top Gear-ը BBC-ի նախագծերից է ավտոմեքենաների մասին։

Իսկ սմարթֆոնների համար նախատեսված android ծրագիրը ներկայացնում է ավտոմեքենաների սիրահարների և պարզապես հետաքրքրվողների համար վերջին նորույթները ավտոշուկայից, ավտոշքերթները և նմանատիպ այլ նորություններ թե՛ տեքստային, թե՛ տեսանյութերով և թե՛ լուսանկարների տեսքով։

Ծրագիրը հնարավոր է բեռնել Android Market-ից։ Այն աշխատում է 1,2 և ավելի բարձր տարբերակների համար։