AM
24 Հոկտեմբեր 2011 - 10:38 AMT

Հայաստանն ամեն տարի գիտական ծրագրերի երիտասարդացման համար հատկացնում է 100 մլն դրամ

Հայաստանում իրականացվող բոլոր դրամաշնորհային ծրագրերի պայմաններից է մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականների, ասպիրանտների մասնակցությունը ծրագրերին։«Մենք նմանատիպ ծրագրերի վրա Հայաստանում ամեն տարի ծախսում ենք շուրջ 100 մլն դրամ։ Կա ասպիրանտների աջակցության ծրագիր 1,5մլն դրամի, որը պետք է օգտագործվի նրանց թեզի և գիտաժողովների մասնակցության համար։ Գիտության բյուջեի աճին զուգընթաց աճելու է նաև նմանատիպ ծրագրերի քանակը»,-հայտնեց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն այսօր կայացած մամլո ասուլիսում։

Նրա խոսքով, հայ երիտասարդ գիտնականներով հատկապես հետաքրքրված են միջազգային հայկական գիտական ընկերությունները։

«Իհարկե, լավ է, երբ երիտասարդ գիտնականներն արտերկիր են այցելում: Առանց այցելությունների գիտնական չի լինում, սակայն ավելի լավ է, երբ ետ են վերադառնում»,-ավելացրեց Սամվել Հարությունյանը։

Ըստ նրա, Հայաստանի գիտական գրանտային ծրագրերի 35%-ը ղեկավարում են մինչև 30 տարեկան երիտասարդ գիտնականներ՝ մոտ 50-60 հոգի։