AM
24 Հոկտեմբեր 2011 - 11:47 AMT

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը կազմակերպում է սեմինար Kinect տեխնոլոգիայի մասին

Հոկտեմբերի 28-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում կանցկացվի «Ծանոթություն Kinect-ին և դրա ծրագրային ապահովման գործիքներին» թեմայով սեմինար, տեղեկացնում է կենտրոնի կայքը։

Սեմինարը կվարի «Մայքրոսոֆթ ԱրԷյ» ընկերության Ծրագրավորման գործիքների պատասխանատու Դավիթ Քոչարյանը:

«Մայքրոսոֆթ» ընկերության հեղաշրջող հայտնագործություններից մեկը՝ Kinect-ը, փոխում է պատկերացումները խաղերի, զվարճանքի, գիտության և տեխնոլոգիաների մասին: Գործողությունների ազդակները վերահսկող իր համակարգի շնորհիվ` Kinect-ը կարող է կիրառվել տարբեր ոլորտներում և դրանով իսկ աջակցել աշխարհին հուզող խնդիրների լուծմանը:

Սեմինարի մասնակիցները կծանոթանան Kinect տեխնոլոգիային, կտեղեկանաք Windows ծրագրի համար Kinect-ի կիրառությանը և դրա ծրագրային ապահովման առանձնահատկություններին:

Սեմինարին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել` լրացնելով օնլայն հայտը մինչև հոկտեմբերի 27-ը: Մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության: Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն: