18.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Ղարաբաղյան խնդրի խաղաղ լուծման մեջ միջազգային ընկերակցության շահագրգռվածությունը քաղաքական բարենպաստ ֆոն է ստեղծում դրա համար: Այս մասին հայտնել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը` «Ազատ Արցախ» թերթին տված հարցազրույցում:
Դրա հետ մեկտեղ, նշել է նա, ինչպես ցույց է տալիս միջազգային միջնորդության փորձը, ԵԱՀԿ Մինսկի խումբը – մյուս կազմակերպությունները կարող են առաջարկել միայն հակամարտության կարգավորման որոշակի գաղափարներ – տարբերակներ, իսկ հիմնախնդրի իրական լուծումը հնարավոր է միայն հակամարտության բուն կողմերի միջ- ուղղակի բանակցությունների գործընթացում:
Արկադի Ղուկասյանի խոսքերով, Ալի-ի – Քոչարյանի միջ- ընթացող բանակցությունների շրջանակներում ձեռք բերված – ոչ մի համաձայնագիր չի կարող վերջնական լինել, եթե այն հաշվի չի առնում Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումը:
ԼՂՀ նախագահը համոզված է, որ բանակցություններն ավելի արդյունավետ կլինեին ԼՂՀ ին ներգրավելով` հանդիպումների ֆորմատն ընդլայնելու դեպքում:
«Ես հասկանում եմ, որ Ադրբեջանի նախագահի համար շատ դժվար կլինի նման քայլը, սակայն իրադարձությունների զարգացման տրամաբանությունը հանգեցնում է դրան» . ընդգծել է Արկադի Ղուկասյանը: –0–