AM
26 Հոկտեմբեր 2011 - 04:27 AMT

Հայաստանին անհրաժեշտ է 4-րդ օպերատոր` երկրաշարժերի ժամանակ կայուն կապ ունենալու համար

Վերջին երկրաշարժի ժամանակ խուճապի վայրկայնների ընթացքում շատերը «ֆայմեցին» վերցնել իրենց բջջային հեռախոսները։

Մի քանի օր առաջ Թուրքիայում՝ Վան քաղաքից 38 կմ հյուսիս գրանցվեց 9-10 բալ ուժգնությամբ երկրաշարժ, որը նաև զգացին Հայաստանում՝ 3-5 բալ ուժգնությամբ։

Երկրաշարժից հետո երևանցիներից շատերը բնակարաններից արագ դուրս վազեցին ով ինչ պատահի հագին։ Եվ չնայած մարդիկ խուճապահար էին եղել՝ խուճապի վայրկայնների ընթացքում շատերը «ֆայմեցին» և հասցրեցին վերցնել իրենց բջջային հեռախոսները։

Ինչպես բազմից նշում են բջջային օպերատորները, բջջային կապը «փրկություն է» աղետալի իրավիճակներում։ Փառք Աստծո, Հայաստանը վերջին երկրաշարժի էպիկենտրոնում չէր։ Հաշվի առնելով այն փաստը, որ ՀՀ ամենամեծ բաժանորդների բազա ունեցող (2,5 մլն) օպերատորի՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները երկրաշարժից հետո չէին կարողանում ոչ զանգահարել, և ոչ էլ ստանալ զանգեր գրեթե 1 ժամ, հարց է առաջանում, եթե 1988-ին Հայաստանն ունենար բջջային կապ, արդյո՞ք դա ինչ-որ չափով «փրկություն» կլիներ:

Իհարկե, սովորաբար նման իրավիճակներում, երբ բոլորը զանգահարում են միմյանց, ցանցը ծանրաբեռնվում է և անհնար է լինում նորմալ կապվել։ Հատկապես այս իրավիճակը նկատվում է Ամանորի գիշերը։ Սակայն, երկրաշարժերի և նման այլ աղետալի իրավիճակներին պետք է ավելի պատրաստված լինել, որպեսզի ցանցի ծանրաբեռնումը չխանգարի «փրկվելու» գոնե չնչին հույս ունեցողներին։

Նշենք, որ երկրաշարժից հետո ՀՀ մյուս երկու օպերատորների՝ Օրանժի և ԱրմենՏելի կապը հասանելի էր։ Սրա բացատրությունն իհարկե ավելի քիչ բաժանորդներն են։

Կրկին հարց է առաջանում արդյո՞ք բաժանորդների քանակով է որոշվում օպերատորի առաջատար լինելը։ Գուցե՞ Հայաստանին անհրաժեշտ է 4-րդ օպերատոր՝ բաժանորդների քիչ թե շատ հավասարաչափ բաշխման արդյունքում աղետալի իրավիճակներից փրկվելու համար։