AM
26 October 2011 - 08:05 AMT

«ԱրմենՏել» -ը ներդրել է 100 Գբ/վ արագությամբ տվյալների փոխանցման DWDM տեխնոլոգիա

«ԱրմենՏել » ընկերության մամլո ծառայությունից հայտնում են, որ ընկերությունը ընդլայնել է է օպտիկամանրաթելային ցանցի աշխարհագրությունը և օպտիկամանրաթելային մայրուղիներում ներդրել է DWDM տեխնոլոգիան։

2011թ-ի երրորդ եռամսյակի վերջի դրությամբ «ԱրմենՏել» ընկերությունն ամբողջությամբ ավարտել է DWDM տեխնոլոգիայով մայրուղային ցանցի կառուցումը: Նոր գերարագ մայրուղին անցնում է Հայաստանի հյուսիսային սահմանից մինչև հարավային և ապահովվում է ամբողջ հանրապետությունով անցնող պահուստային տրանսպորտային ցանցը:

DWDM (Dense Wave Division Multiplexing) ժամանակակից տեխնոլոգիան կիրառվում է գոյություն ունեցող ցանցերի արդիականացման և ընդլայնման համար` դրանց թողունակությունն էապես ավելացնելու նպատակով: DWDM տեխնոլոգիայի առանցքային առավելությունն այն է, որ յուրաքանչյուր կապուղու արագությունն ու պրոտոկոլն անկախ են: Այս տեխնոլոգիայով գործող ցանցերը կարող են փոխանցել տվյալներ 100Գբ/վ արագությամբ:

Ընդհանուր առմամբ 2011թ-ի երկրորդ կիսամյակին «ԱրմենՏել»-ը ներդրել է ավելի քան 100կմ. օպտիկամանրաթելային մալուխ, ինչպես նաև կազմակերպել է ԼՂՀ մայրուղային օպտիկամանրաթելային ցանցին ուղիղ միացումը:

«Ենթակառուցվածքների լայնածավալ արդիականացումն արագագործ ցանցի կառուցմանն ուղղված մեր ընկերության հերթական քայլն է և այն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության ամենահեռավոր բնակավայրերը: Շարժական և ֆիքսված լայնաշերտ ինտերնետի մեր ծառայություների հանդեպ պահանջարկն աճում է, և, հաշվի առնելով, որ այդ միտումը կպահպանվի, մենք նախապես պատրաստվում ենք ապահովել Հայաստանի միասնական օպերատորի բաժանորդներին կապի և ինտերնետ-հասանելիության ամենաժամանակակից և որակյալ ծառայություններով», – նշեց «ԱրմենՏել» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: «ԱրմենՏել» ընկերության օպտիկամանրաթելային ցանցի ընդհանուր երկարությունը 277 0կմ-ից ավելի է, որից 326` Երևանում: