Amazon.com-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսը Amazon-ի ֆինանսական հաշվետվության միջոցառման ժամանակ հայտնել է ներդրողներին, որ 2011-ի 4-րդ եռմասյակում հավանաբար վաճառքի կհանի Kindle Fire պլանշետներ, որոնց քանակը կարող է միլիոններով գերազանցել նախապես պլանավորված ցուցանիշը։ Նրա խոսքով, գնորդները կարծես հիացած են պլանշետով։ Այս մասին հաղորդում է CNET-ը։
«Սեպտեմբերի 28-ը Kindle-ի համար ամենաշատ պատվերներով օրն էր, որ երբևէ եղել է»,-ասել է Բեզոսը՝ նկատի ունենալով այն հսակայաքանակ պատվերները, որ Amazon-ն ունեցավ նոր 4 տեսակի Kindle պլանշետների շնորհանդեսից հետո։
Նշենք, որ չորսն էլ մատչելի են։ Kindle Fire-ը Amazon-ը վաճառում է 199 դոլարով, իսկ ամենամատչելի Kindle-ը 79 դոլար է։ «Kindle-ների շնորհանդեսից հետո երեք շաբաթում պատվերները կրկնապատվել են՝ գերազանցելով նախկին ժամանակներում շնորհանդեսներից հետո անմիջապես պատվիրված Kindle-ների քանակը»,- ասել է Ջեֆ Բեզոսը՝ հատուկ մատնանշելով Kindle Fire պլանշետը։
Հնարավոր է, որ Amazon-ը վաճառքի հանի 5 միլիոն Kindle Fire պլանշետ 2011-ի 4-րդ եռամսյակում։ Apple ընկերությունը սովորաբար վաճառքի է հանում իր iPad պլանշետները կրկնակի քանակությամբ, քան Amazon –ն իր Kindle –ները։
Kindle Fire-ն ունի Wi-Fi անլար ինտերնետ ցանցին միանալու հնարավորություն։ Այն օգտագործողներին 30 օր անվճար Amazon Prime ծառայությունից օգտվելու հնարավորություն է տալիս։ Պլանշետը չունի տեսախցիկ և բարձրախոս և հիմնականում նախատեսված է գրքերի ընթերցանության և ինտերնետից օգտվելու համար։ Amazon-ի մյուս երեք Kindle-ները համարվում են էլեկտրոնային գրքերի ընթերցանության սարքեր՝ e-reader-ներ։