Apple ընկերությունը մտադրություն ունի ստեղծել նոր սերնդի հեռուստացույց` իրականացնելով Սթիվ Ջոբսի երազանքը։ Այս միտքն իրագործելու նախաձեռնությունը ստանձնել է Apple-ի նախագծման մասնագետ ՋեՖ Ռոբինը։ Այս մասին գրում է РБК daily-ին։
Նոր հեռուստացույցը, հնարավոր է, լույս տեսնի 2012 կամ 2013 թվականներին։
Apple-ի համահիմնադիր և նախկին գործադիր տնօրեն Սթիվ Ջոբսն իր մահից առաջ իր կենսագրականը գրող Ուոլթեր Իսակսոնին ասել է, որ ինքը վերջապես հասկացել է, թե ինչպես ստեղծել հեռուստացույց` օգտագործողի հասարակ ինտերֆեյսով, որը կկարողանա անլար սինքրոնիզացնել Apple-ի ծրագրերի ինֆորմացիան։
«Ես ցանկանում եմ ստեղծել ինտեգրվող հեռուստացույց, որը հարմար կլինի օգտագործողի համար։ Այն հեշտ կլինի սինքրոնիզացնել այլ սարքավորումների հետ և iCloud ծառայության հետ, որի արդյունքում օգտագործողներին այլևս պետք չեն գա հեռակառավարման վահանակները, DVD-նվագարկիչները կամ կաբելային հեռուստատեսությունը»,- ասել է նա Ուոլթեր Իսակսոնին։
Ըստ վերլուծաբանների, Apple հեռուստացույցը միավորելու է iCloud-ում հասանելի սովորական հեռուստահեռարձակումը ինտերնետ բովանդակության հետ, ստանալու է ձայնային կառավարում Siri համակարգով (այս պահին համակարգը հասանելի է միայն iPhone 4S սմարթֆոնում)։
Ոչ մի աղբյուր չի երաշխավորում, որ Apple-ը հաստատ հեռուստացույց կթողարկի։ Ըստ Ջոբսի կենսագրականում առկա նրա մեկնաբանությունների, Apple-ը չի ցանկանում ճանաչել այս նախագծի իրականացումը։
Apple-ը համարվում է խոշոր ՏՏ ընկերություն համաշխարհային շուկայում` ավելի քան 300 միլիարդ դոլար շահույթով։ Apple-ը արտադրում է Mac համակարգիչներ, MacBook նոթբուքներ, iPhone հեռախոսներ, iPod մեդիա փլեյերներ, iPad պլանշետային համակարգիչներ։






