«ԱրմենՏել»-ի մամլո ծառայությունից հայտում են, որ ընկերությունը մեկնարկել է Մասիս քաղաքի հեռախոսագծերի թվայնացման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել մինչև 2011-ի տարեվերջ, ինչը թույլ կտա ապահովել քաղաքի բնակիչներին թվային ֆիքսված կապի և լայնաշերտ Ինտերնետի բարձրորակ ծառայություններով:
«Ցանցի արդիականացումը և բարձր տեխնոլոգիական սարքավորումների ներդրումը` մեր ընկերության զարգացման ռազմավարության գլխավոր գերակայությունն է: Ֆիքսված կապի հեռախոսագծերի թվայնացումն աշխատատար և ծախսատար, սակայն, միաժամանակ, երկրի համար անհրաժեշտ գործընթաց է, և մենք շարունակում ենք աշխատել մեր ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ: «ԱրմենՏել»-ի ներդրումների շնորհիվ, Հայաստանի ֆիքսված ցանցի թվայնացման մակարդակը թույլ է տալիս դասել մեր երկիրը Արևմտյան Եվրոպայի տեխնոլոգիապես զարգացած երկրների շարքին», – նշել է «ԱրմենՏել» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Հոկտեմբերի վերջի դրությամբ թվային կայաններին միացված է «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված կապի բաժանորդների 82 տոկոսը, իսկ բաժանորդային ցանցի մալուխների ընդհանուր երկարությունը գերազանցում է 13000 կմ: