Հայաստանում իրագործվելու է ջերմոցային տնտեսության զարգացման փորձնական ծրագիր պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում։ Համապատասխան որոշումն ընդունվել է հոկտեմբերի 27-ին կառավարության նիստում։
Դրա հետ կապված Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը հաղորդել է, որ ստեղծվելու է «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ 40 տոկոս պետական բաժնեմասով, ինչը պահանջում է 4,9 մլն դրամ։
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին հավելել է, որ այդ կառավարական որոշումն առաջին հերթին ապահովում է աշխատատեղերի աճ։ «Մենք ակնկալում ենք, որ ջերմոցային տնտեսությունների մեծ ցանցի հաշվին ստեղծվելու են 40-50 հազար նոր աշխատետեղեր»,- ասել է նա։






