AM
27 Հոկտեմբեր 2011 - 10:48 AMT

«Ֆիլիպ Մորիս Իժորա» -ի ներդրումներն այսօրվա դրությամբ կազմում են շուրջ 1 մլրդ դոլար

«Ֆիլիպ Մորիս Իժորա» ՓԲԸ-ի ներդրումներն այսօրվա դրությամբ կազմում են շուրջ 1 մլրդ դոլար: Այդ մասին լրագրողներն է ասել գործարանի հյուսիսային տարածաշրջանի գծով արտաքին և կորպորատիվ կապերի պատասխանատու Մարինա Կամաևան: Ըստ նրա, գործարանում աշխատում է 1500 մարդ, «Ֆիլիպ Մորիս Իժորա» ՓԲԸ-ն «Ֆիլիպ Մորիս Ինտերնեշնլի» առաջատարն է Արևելյան Եվրոպայում և երկրորդն է արտադրանքի ծավալներով աշխարհի արտադրական կենտրոններում: «Մեր գործարանը բարձր տեխնոլոգիաների ներդրման լավագույն օրինակ է»,-ասել է նա: Եվ իրոք, գործարանում օգտագործվում են ժամանակակից սարքավորումներ, ինչը թույլ է տալիս ավտոմատացնել արտադրության ողջ գործընթացը, կան նույնիսկ արտադրամասեր, որտեղ տեղեկատվությանը հետևում են հատուկ տեղեկատվական ծրագրերի միջոցով: Այդ ամենը թույլ է տալիս կազմակերպել ամբողջական արտադրական ցիկլ՝ ծխախոտահումքի առաջնային մշակումից մինչև բարձրորակ ծխախոտի փաթեթավորում:

Ինչպես հայտնել է Մարինա Կամաևան, 2010թ. գործարանում արտադրվել է շուրջ 70 մլրդ ծխախոտ, նման ծավալ է ակնկալվում նաև 2011թ.:

Գործարանն արտադրում է ծխախոտի հայտնի ապրանքանիշերի շուրջ 60 ապրանքատեսակներ՝ Marlboro, Parliament, Virginia Slims, Muratti, Chesterfield, L&M, Bond Street и Next: Ներկայումս, գործարանի արտադրանքն արտահանվում է Հայաստան, Մոլդովա, Ուկրաինա, Ղազախստան, Միջին Ասիա, Սերբիա ու Սինգապուր: