Ռուսաստանի ծխախոտի շուկայում կոշտ մրցակցության պայմաններում Ռուսաստանում «Ֆիլիպ Մորիս Ինթերնեշնլը»այսօրվա դրությամբ զբաղեցնում է շուրջ 25,5 տոկոս։ Ինչպես հաղորդել է լրագրողներին «Ֆիլիպ Մորիս Իժորա» ՓԲԸ-ի գործարան (ՌԴ Լենինգրադի մարզ) կատարած մամլո այցելության ընթացքում հյուսիսային տարածաշրջանի հարցերով արտաքին և կորպորատիվ կապերի կառավարիչ Մարինա Կամաևան, այդ հաջողությունն ավելի քան 4000 պրոֆեսիոնալների ջանքերի արդյունք է, որոնք աշխատում են Ռուսաստանում։ «Շուկայում մեծ բաժնեմաս պահելը մեզ հաջողվում է արտադրանքի բարձր որակի շնորհիվ, ուստի սպառողները հավատարիմ են դրան»,- ասել է նա։ Գործարանում արտադրված արտադրանքը որակի հսկողություն է անցնում հատուկ լաբորատորիաներում 250 պարամետրերով։
Անդրադառնալով ծխախոտի նկատմամբ պահանջարկի միտումին՝ նա ասել է, որ այն անկում է ապրում, և այս իրողության պայմաններում «Ֆիլիպ Մորիս Իժորան» հենվում է որակի վրա։
Ներկա պահին գործարանի արտադրանքն արտահանվում է Հայաստան, Մոլդովա, Ուկրաինա, Ղազախստան, Միջին Ասիայի երկրներ, Սերբիա և Սինգապուր։
Phillip Morris International-ի (ԱՄՆ) մաքուր շահույթը 2011-ի երրորդ եռամսյակում անցյալ տարվա նույն շրջանի համեմատ աճել է 30,5 տոկոսով՝ մինչև 2,37 միլիարդ դոլար։
Phillip Morris International-ն ունի 56 գործարան աշխարհի 33 երկրներում։ 2010-ի տվյալներով Phillip Morris-ի բաժինը համաշխարհային շուկայում կազմել է 16 տոկոս (բացառությամբ ԱՄՆ-ի)։






