Opera Software ընկերությունը կատարել է ուսումնասիրություն տարբեր սարքերի վրա Opera Mini վեբ-բրաուզեր օգտագործողների շրջանում։
Ընկերությունը պարզել է, որ iPhone և iPad օգտագործողներն ամենից շատ այցելում են երաժշտական կայքեր, իսկ սովորական հեռախոսներ (feature phones) օգտագործողները ամենից շատ այցելում են սոցիալական ցանցեր։
Նմանատիպ տվյալներ Opera-ն հավաքել է բոլոր օպերացիոն համակարագերի համար։ Այս տվյալները 2011-ի սեպտեմբեր ամսվա վիճակագրությունն են։
Opera Mini-ի տվյալները ցույց են տալիս, որ Windows Phone համակարգով աշխատող սարքավորումներից օգտագործողներն ավելի շատ այցելում են լրատվական կայքեր կամ էլեկտրոնային փոստ։
Իսկ օրինակ Android սմարթֆոն օգտագործողները, պարզվում է, ամենախելացիներն են, քանի որ Opera Mini-ի տվյալներով նրանք այցելում են ուսումնական կրթական կայքեր, օրինակ՝ համալսարանների կայքեր։
BlackBerry օգտագործողներն ամենից շատ հետաքրքրվում են սպորտով և տեխնոլոգիաներով։
Իսկ Opera Mini-ով սոցիալական կայքեր ամենից շատ այցելում են Android օգտագործողները։
Opera Mini բրաուզերից ամսական օգտվում է 131 մլն օգտագործող ամբողջ աշխարհում։ Հետազոտությունների անցկացման համար Opera Software ընկերությունն օգտագործում է իր AdMarvel Open Audience Network ծառայությունը։