AM
28 Հոկտեմբեր 2011 - 07:17 AMT

Տիգրան Սարգսյան. Երկաթուղու զարգացման հարցերը կառավարության ուշադրության կենտրոնում են

Երկաթուղու զարգացման ու կատարելագործման հարցերը Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում են, հոկտեմբերի 28-ին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ բացելով ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 55-րդ ընդլայնված նիստը: Ըստ նրա, երկրի հյուսիսն ու հարավը կապող երկաթուղային հաղորդակցության ապահովման նախագիծը Հայաստանի ռազմավարական խնդիրներից մեկն է. Հայաստանը նպատակ ունի բարձրացնել արդեն առկան ճանապարհիների տրանսպորտային փոխադրումների արդյունավետությունը: «Ուստի, պատահական չէ, որ այսօր մենք ընդունում ենք երկաթուղային տրանսպորտի խորհրդի նիստը: Մենք համոզված ենք, որ մեր երկրում երակթուղային տրանսպորտի զարգացման հետ մենք ԱՊՀ մեր գործընկերների փորձը փոխանակելու ավելի մեծ կարիք կունենանք»,-ասել է նա:

Վարչապետը նշել է նաև, որ երկաթուղային տրանսպորտի զարգացումը անհնար է առանց հաշվի առնելու աշխարհում առկա միտումները, որտեղ պետությունների անվտանգությունը կախված է նրանց փոխադարձ ինտեգրման աստիճանից: «Մենք վստահ ենք, որ մեր երկրների երկաթուղային համակարգերի ինտեգրումը առաջնային նշանակություն ունի տնտեսական աճի համար»,-ասել է վարչապետը: Նա հավելել է, որ Հայաստանը լիովին սատարում է մինչև 2020թ. ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի զարգացման ռազմավարությանը, որն ընդունվեց հոկտեմբերի 18-ին Սանկտ Պետերբուրգում կառավարությունների նախագահների նիստում:

ԱՊՀ անդամ պետությունների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 55-րդ նիստը անցնում է Երևանում: