AM
28 October 2011 - 11:42 AMT

«ԱրմենՏել»-ը գործարկում է նոր «Mix» հետվճարային սակագնային փաթեթը

Ընդառաջելով հաճախորդների բազմաթիվ առաջարկություններին, «ԱրմենՏել»-ը հայտարարում է զանգերի, հաղորդագրությունների և GPRS-ինտերնետի շահավետ գնով «Mix » հետվճարային սակագնային փաթեթի գործարկման մասին:

Այս փաթեթի ներսում ելքային զանգի մեկ րոպեի, SMS կամ MMS հաղորդագրության, ինչպես նաև ուղարկած/ստացած տվյալների 1ՄԲ գինը կազմում է 4.99 դրամ:

«Հաշվի առնելով «Mix» կանխավճարային սակագնային փաթեթի աննախադեպ ժողովրդականությունը և հիմնվելով հաճախորդների ցանկությունների վրա, մենք գործարկում ենք հետվճարային «Mix» ՍՓ նույն գրավիչ սակագներով: Մենք առաջարկում ենք ապրանքներ, որոնք ունեն պահանջարկ մեր հաճախորդների, հատկապես երիտասարդության շրջանում, քանի որ հենց երիտասարդներն են ակտիվ օգտագործում հեռահաղորդակցության ծառայությունների բոլոր տեսակները», – նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Հետվճարային «Mix» ՍՓ ամսեկան բաժանորդավճարը կազմում է 500 դրամ: Դեպի Beeline բջջային ցանցի այլ սակագնային փաթեթներ զանգի մեկ րոպեի արժեքը կազմում է 9,99 դրամ, ՀՀ ֆիքսված ցանցեր, ինչպես նաև ՀՀ և ԼՂՀ բջջային այլ ցանցեր` 29,99 դրամ: Դեպի Beeline և տեղական այլ բջջային ցանցեր SMS և MMS հաղորդադրությունների սակագինը` 8,99 դրամ է: «Mix» ՍՓ բաժանորդներին հասանելի են “Բալանսի փոխանցում” ծառայությունը և «Beeline Բոնուս» ծրագիրը: