AM
28 October 2011 - 12:15 AMT

Lenta.ru-ի հիմնադիր Անտոն Նոսիկը Երևանում վարպետության դաս կանցկացնի

Հոկտեմբերի 29-ին «Մեդիամաքս» լրատվական գործակալության գրասենյակում «Երևանյան վեբ-հանդիպումներ» նախագծի շրջանակներում վարպետության դաս կվարի ռուսաստանյան ինտերնետի «կնքահայրերից» մեկը` Անտոն Նոսիկը:

Դասի ընթացքում նա կխոսի օնլայն լրատվամիջոցների պատմության և առաքելության մասին, կանդրադառնա սկսնակ նախագծերի (start-up) խնդիրներին ու հեռանկարներին: Անտոն Նոսիկը ստեղծել է այնպիսի հայտնի լրատվական կայքեր, ինչպիսիք են Lenta.ru-ն, Gazeta.ru-ն, Vesti.ru-ն, Newsru.com-ը: Մուտքն ազատ է:

Երևանյան վեբ հանդիպումներ 2011 (Yerevan Web Meetings) նախաձեռնողներն է «Մեդիամաքսը»՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ։ Նախագծի նպատակն է Հայաստանում ներկայացնել ցանցային բովանդակության ստեղծման և առաջխաղացման արտասահմանյան փորձը:

Նախագծի շրջանակներում յուրաքանչյուր շաբաթ օրերին համացանցի արտասահմանցի մասնագետներ հանդես են գալիս վարպետության դասընթացներով։ Դասերն անվճար են, բաց լուսաբանման համար և անցկացվում են ոչ ֆորմալ մթնոլորտում։

Նախագծի շրջանակում արդեն կայացել է Wikimedia Germany-ի նախագահ Սեբաստիան Մոլեսկու և Rambler Internet Holding ընկերության նախկին գլխավոր կոմերցիոն տնօրեն, ivi.ru պորտալի հիմնադիր և բաժնետեր Աննա Զնամենսկայայի վարպետության դասընթացները։