AM
28 October 2011 - 13:10 AMT

Yandex-ը դարձել է աշխարհի հինգերորդ խոշոր որոնողական համակարգը

Yandex-ը հայտնվել է աշխարհի ամենաճանաչված որոնողական համակարգերի հնգյակում։ Այս տվյալներն հրապարակել է ComScore վերլուծական ընկերությունը, գրում է Lenta.ru-ն։Ըստ ComScore-ի սեպտեմբեր ամսվա վիճակագրության՝ Yandex-ը հարցումների քանակով հանդիսանում է 5-րդ որոնողական համակարգը։ Մեկ տարի առաջ նույն ComScore-ի հաշվարկներով այն հանդիսանում էր 6-րդը, իսկ 2009-ին 7-րդը։ Դե իսկ առաջին տեղը ավանդաբար Google-ն է զբաղեցնում։

Այս հնգյակի 2-րդ տեղը գրավում է չինական խոշոր որոնողական համակարգ Baidu-ն, որին հաջորդում են Yahoo!-ն և Bing-ը։ Ընդ որում, Yahoo!-ն աշխատում է Microsoft-ի Bing տեխնոլոգիայով։

Google-ը հնգյակի առաջատարն է 70%-ով։ Սեպտեմբերին Yandex-ի օգտագործողները հարցումներ են կատարել 3 միլիարդ անգամ։