AM
14 August 2000 - 13:47 AMT

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՈՐՈՇԵԼ Է ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՏԿԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

14.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Եվրոպական հանձնաժողովը որոշում է ընդունել շուրջ 8 մլն եվրոյի հերթական մարդասիրական օգնություն հատկացնել ԱՊՀ յոթ պետությունների /Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի/ բնակչության կարիքավոր խավերին աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Այս միջոցները ոչ կառավարական կազմակերպություններին հնարավորություն կտան մոտակա 12 ամիսների ընթացքում վերնշված պետություններում իրականացնել իրենց նախագծերը: Ծրագիրը նպատակ ունի աջակցելու նախ եւ առաջ փախստականներին եւ բնակափոխ անձանց:
Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը միջոցներ կստանան փախստականների կենսական պայմանները բարելավելու, գյուղական բնակչությանը առաջին բժշկական օգնություն ցուցաբերելու, ինչպես նաեւ երեխաներին եւ նրանց մայրերին պատվաստելու համար:
ԱՊՀ պետություններին եվրոպական մարդասիրական օգնությունը սկսվել է 1993 թվականին: 1994-1999 թթ. ընկած ժամանակահատվածում օգնության ընդհանուր ծավալը կազմել է 386 մլն եվրո: –0–