Հոկտեմբերի 29-ի երեկոյան ավարտվեց POPOK 2011 գովազդի միջազգային փառատոնը։ Փառատոնին ներկայացվել էր 450 աշխատանք տարբեր երկրներից՝ Հայաստանից, Ռուսաստանից, Լատվիայից, Ուկրաինայից և այլն։
Փառատոնը բաղկացած էր 6 մրցույթային անվանակարգերից, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին բաղկացած էր բրոնզ, արծաթ, ոսկի և լավագույն աշխատանք անվանակարգերից։
Գովազդային հոլովակ անվանակարգում՝ լավագույն աշխատանք անվանակարգի լավագույն առևտրային գովազդ ճանաչվեց Ուկրաինայից «Ogilvy & Mather Ukraine» ընկերության «Կիրք» կոչվող հոլովակը, իսկ նույն անվանակարգում լավագույն սոցիալական գովազդ ճանաչվեց Ուկրաինայից «Kaffeine Communications» ընկերության պատրաստած «Օրիգամի նապաստակ» հոլովակը։
Տպագիր և արտաքին գովազդ անվանակարգում լավագույն առևտրային գովազդ ճանաչվեց Ուկրաինայից «Ogilvy & Mather Ukraine» ընկերության «Ուրբաթ» աշխատանքը, իսկ սոցիալական գովազդ՝ Լատվիայից «MOOZ» ընկերության «STILL LIFE» աշխատանքը։
Թվային և նոր գովազդակիրներ անվանակարգում լավագույն առևտրային գովազդ ճանաչվեց Ուկրաինայից «Grey G2 Ukraine» ընկերության «Mernaya. Business principles» աշխատանքը։
Ռադիո գովազդ անվանակարգում լավագույն առևտրային գովազդ ճանաչվեց Ղազախստանից TBWACentral Asia & Caucasus ընկերության «Copycenter» աշխատանքը։ Իսկ լավագույն սոցիալական գովազդ Ռուսաստանից «Vladimir-Region Agency»-ի «Food» աշխատանքը։
Գրաֆիկական դիզայն անվանակարգում լավագույն առևտրային գովազդ ճանաչվեց Ուկրաինայից «Graphic design studio by Yurko Gutsulyak» ընկերության «Trash Calendar» աշխատանքը, իսկ լավագույն սոցիալական գովազդ՝ Ուկրաինայից «Kaffeine Communications»-ի «ALCOHOLIC ANONYMOUS LUNCH MATS. աշխատանքը։
Մարքեթինգային արշավ անվանակարգում լավագույն առևտրային գովազդ ճանաչվեց Վրաստանի «WINDFOR'S Advertising» ընկերության «TBC Bank Deposits” աշխատանքը, իսկ սոցիալական գովազդ՝ «Saatchi & Saatchi Ukraine» ընկերության «Iceman» աշխատանքը։
ԶԼՄ ժյուրիի մրցանակ ստացավ Ուկրաինայից B.I.T.A. Advertising ընկերության «A shell_game» գովազդային հոլովակը։ Իսկ Գրան պրի մրցանակին արժանացավ վրացական «WINDFOR'S Advertising» ընկերությունը «TBC Bank Deposits» մարքեթինգային արշավի համար։
Բոլոր անվանակարգերում բոլոր հաղթողների մասին կարելի է տեղեկանալ փառատոնի կայքից։
Փառատոնին ժամանել էր 35-40 հյուր՝ գովազդի, բրենդինգի, դիզայնի և այլ մասնագետներ։ Նրանցից ոմանք փառատոնի երեք օրերի ընթացքում հանդես եկան վարպետության դասերով։
Մրցութային ծրագրի միջազգային ժյուրիի նախագահն էր ռուսական Depot WPF բրենդինգային ընկերության նախագահ Ալեքսեյ Անդրեևը։ Փառատոնի կազմակերպիչներն էին Հայաստանի Գովազդային խորհուրդը, «Անտարես», «Շարմ», «Ստատուս» Հոլդինգը, «Դիիմ Քոմյունիքեյշնս» ընկերությունը և Ռադիո Վանը։