AM
2 Նոյեմբեր 2011 - 12:09 AMT

Հայաստանի ՊԵԿ-ը հերքել է Գագիկ Խաչատրյանի հրաժարականի մասին լուրերը

Հայաստանի կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել, որով հերքել է գերատեսչության ղեկավար Գագիկ Խաչատրյանի հրաժարականի մասին լուրերը։

«Զանգվածային որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածում, ըստ որոնց, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն իբր հրաժարականի դիմում է ներկայացրել: Անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ լուրերը հորինված են և իրականությանը չեն համապատասխանում: Համակարգը բնականոն աշխատանքային ընթացքի մեջ է և չհիմնավորված տեղեկատվությունը, որ տարածվում է` նպատակ ունենալով խաթարել կառույցի գործունեությունը և բարեփոխումների ընթացքը` նպատակին չի ծառայելու:

Ի դեպ, ՊԵԿ նախագահի պաշտոնանկության հետ կապված լուրերը դեռ երեկ հերքել է նաև ՀՀ նախագահի մամուլի քարտուղարը»,- ասվում է հայտարարությունում: