2011-ի նոյեմբերի 1-ի դրությամբ 40 վերամշակող ձեռնարկություններ մթերել են 28 հազար 504 տոննա խաղող, այն դեպքում, որ դրա պահանջարկը կազմել է 140 000 տոննա նոյեմբերի 2-ին մամլո ասուլիսում Երևանում հաղորդել է Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։ Նրա խոսքով, 1 կգ խաղողի մթերման նվազագույն արժեքը նախագահի հանձնարարությամբ սահմանվել է 130-ի դրամի սահմանում։ «Դա բավական բարձր ցուցանիշ է անցյալ տարվա 124,4 դրամի համեմատ, իսկ բարձրորակ խաղողի գինը հասել է մինչև 1 կգ համար 250 դրամի»,- ասել է նա։
Անդրադառնալով 2010-ին մի շարք ընկերությունների պարտքերին՝ Ռոբերտ Մակարյանը հաղորդել է, որ գյուղատնտեսական նախարարության կողմից անցկացված ամենօրյա դիտարկման համաձայն այսօրվա դրությամբ 16,8 մլրդ դրամից վճարվել է 15,2 մլրդ դրամ (90.5 տոկոս), իսկ մնացած գումարը վերամշակվող ձեռնարկությունները պետք է վճարեն մինչև տարեվերջ։ «Մենք նամակ ենք ուղարկել վերամշակող ընկերություններին, որպեսզի 2012-ի հունվարի 1-ին նրանք լիովին մարեն իրենց պարտքերը»,- ասել է նա։






