Մինչև 2011-ի տարվերջ Երևանում կգործարկվի էլեկտրոնային կադաստր։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը 2012-ի ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։ Նա ավելացրել է, որ 2012-ի ընթացքում էլեկտրոնային կադաստրներ կգործարկվեն ՀՀ ողջ տարածքում։
«Սա կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը և կբարձրացնի կադաստրի գործառույթային արդյունավետությունը և մեր քաղաքացիները ավելի քիչ ժամանակ և ֆինանսներ կծախսեն»,-նշել է վարչապետը։
Նա նաև հավելել է, որ բացի էլեկտրոնային կադաստրից, 2012-ին նախատեսվում է գործարկել էլեկտրոնային նոտարի ծրագիր և էլեկտրոնային գնումների համակարգ։






