28.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.2000 թվականի մարտի 22-ին Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ կատարված մահափորձի վերաբերյալ քրեական գործը հուլիսի 31-ին կհանձնվի դատարան:
Տուժածների, ամբաստանյալների եւ դատապաշտպանների ծանոթացումը քրեական գործի նյութերին արդեն ավարտվել է: Ինչպես հաղորդել են ԼՂՀ-ի գլխավոր դատախազության մամլո ծառայությունից, ներկայումս նախապատրաստվում է մեղադրական եզրակացությունը: –0–