«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն սկսել է սպասարկել «Յուքոմ» ընկերության բաժանորդներին: Այսուհետ, ընկերության կողմից մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների (ինտերնետ, մալուխային հեռուստատեսություն և թվային հեռախոսակապ) դիմաց վճարումները կարող են իրականացվել բանկի բոլոր բաժանմունքներում:
Բանկում գործում է «Տելեքարդ» համակարգը, որը թույլ է տալիս հաճախորդին կատարել կոմունալ, ինչպես նաև ինտերնետի, բջջային և ֆիքսված կապի վճարումները sms-հաղորդագրությունների միջոցով:
2011թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 15.5 մլրդ դրամ, ակտիվները – 82.3 մլրդ դրամ, պարտավորությունները – 66.8 մլրդ դրամ: Ընթացիկ 9 ամիսների արդյունքներով բանկն ապահովել է 778.8 մլն դրամի զուտ հասույթ: Բանկում գործում է 15 մասնաճյուղ` 6-ը Երևանում և 9-ը հանրապետության տարբեր շրջաններում, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:
–






