AM
3 Նոյեմբեր 2011 - 11:05 AMT

Դեկտեմբերից մեքենաներից բացի, ՀԴՄ կտրոններով կխաղարկվեն նաև համակարգիչներ և կենցաղային տեխնիկա

Փոփոխելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը՝ գործադիրը որոշել է հարկային վարչարարությանն օժանդակելու նպատակով անցկացվող վիճակահանության ժամանակ, բացի 15 ավտոմեքենայից, որպես պարգևավճար տրամադրել նաև այլ գույք կամ իրավունք, ինչը կընդլայնի շահողների շրջանակը և կմեծացնի ՀԴՄ կտրոն պահանջելու շահագրգռվածության աստիճանը։

Ինչպես հայտնել է Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, 15 մեքենաներից բացի, խաղարկության խաղակային հիմնադրամը կհամալրվի համակարգիչներով, կենցաղային տեխնիկայով, ինտերնետի քարտերով: Այդ առնչությամբ գերատեսչության ղեկավարը հավելել է, որ մասնավոր հատվածից առաջարկ է ստացվել՝ գովազդ զետեղել կտրոնների վրա, որի հաշվին լրացուցիչ միջոցներ կհավաքագրվեն խաղարկության համար, որի համար կառավարությունը չունի այդ միջոցները: