NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում կատարվել է 850 հազար դոլարի առք և վաճառք 1 դոլարի դիմաց 379,42 դրամ միջին կշռված փոխարժեքով։ Փակման գինը կազմել է 379,50 դրամ։
Միաժամանակ, 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 378,98 դրամ՝ նոյեմբերի 2-ի համեմատ ավելանալով 0,04 կետով։ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 522,39 դրամ՝ ավելանալով 1,23 կետով, 1 ռուսական ռուբլի փոխարժեքը կրճատվել է 0,02 կետով՝ կազմելով 12,35 դրամ։ Այդ մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը։






