Ըստ ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում
ձևավորված փորձագիտական գնահատումների, 2011թ. հունվար-սեպտեմբերին հանրապետություն են ժամանել 551 635 զբոսաշրջիկներ, 2010թ. նույն ժամանակաշրջանի 487 902 զբոսաշրջիկների դիմաց կամ աճի տեմպը կազմել է 13.1%:
Նույն ժամանակաշրջանում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 546 167 մարդ կամ 2010թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ ցուցանիշի աճի տեմպը կազմել է 15.1%:
Տարվա արդյունքներով ակնկալվում է, որ Հայաստան կայցելեն շուրջ 800 հազար զբոսաշրջիկներ, ինչը 2010-ի համեմատ կապահովի 18 տոկոս աճ։






