AM
4 November 2011 - 08:10 AMT

LinkedIn-ի օգտագործողներն ավելացել են՝ հասնելով 131 միլիոնի

LinkedIn պրոֆեսիոնալների սոցիալական ցանցն այժմ ունի 131 միլիոն օգտագործող և ավելի քան միլիոն խմբեր։ Այս մասին հայտնել է LinkedIn-ի գլխավոր տնօրեն Ջեֆ Ուեյները, ներկայացնելով ֆինանսական հաշվետվությունը, գրում է Mashable-ը։

Ըստ Ուեյների, ավելի քանի 15 միլիոն մարդ միացել է գործարար ցանցին 2011-ի երրորդ եռամսյակում, ինչը համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ 63% աճ է։

Եվ այդ օգտագործողների մեծամասնությունը այցելում է ցանց բջջայինից։ Ջեֆ Ուեյների խոսքով, բջջային էջերի դիտումները նույնպես աճել են և LinkedIn-ին այցելողների 13%-ը այցելում է կայք հենց բջջային տարբերակից։

Ավելի շատ օգտագործվող է դարձել նաև LinkedIn-ի կիսելու (Share) կոճակը։ Այն տեղադրված է 180 000 կայքերում։ Մոտ 40 000 նախագծողներ օգտագործում են LinkedIn-ի API-ին։

Դե իսկ ֆինանսական տեսանկյունից, ընկերությունը երրորդ եռամսյակում ունեցել է մոտ 139 միլիոն դոլարի եկամուտ։ Չնայած ընկերության գրանցած աճի ցուցանիշներին, այնուամենայնիվ, ընկերության բաժնետոմսերի արժեքը նվազել է 9%-ով։