Նոյեմբերի 4-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,26 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 380.77 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 381 դրամ:
Նոյեմբերի 4-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 379.35 դրամ` նոյեմբերի 3-ի համեմատ ավելանալով 0.37 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 525.40 դրամ` ավելանալով 3.01 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքն ավելացել է 0.12 կետով` կազմելով 12.47 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը:






