Ամերիկյան Barnes & Noble ընկերությունը, որն արտադրում է Nook էլեկտրոնային գրքեր ընթերցելու սարքը (e-reader), նոյեմբերի 7-ին կներկայացնի իր առաջին Nook պլանշետը։ Այս մասին գրում է Lenta.ru-ն։
Nook պլանշետը կփոխարինի Nook Color e-reader-ին։ Nook պլանշետն ունենալու է 7 դյույմ էկրան, երկակի հզորությամբ պրոցեսոր, 1 Գբ օպերատիվ հիշողություն և 16Գբ ներքին հիշողություն։ Nook-ն աշխատելու է Android օպերացիոն համակարգով։ Պլանշետն արժենալու է 249 դոլար։ Վաճառքը մեկնարկելու է նոյեմբերի 16-ին։ Հենց այս նույն օրը ԱՄՆ-ում մեկնարկելու է Amazon ընկերության հայտնի Kindle Fire պլանշետի վաճառքը։ Փաստորեն Nook-ը կդառնա Kindle Fire-ի նոր մրցակիցը։ Պետք է նշել, որ Kindle Fire-ն ավելի մատչելի գնով է վաճառվելու, քան Nook-ը։