AM
7 Նոյեմբեր 2011 - 09:48 AMT

HTC –ն 2012-ին կթողարկի նոր պլանշետային համակարգիչ

Սմարթֆոն արտարդրող HTC ընկերությունը հայտնել է, որ պատրաստվում է նոր պլանշետային համակարգիչ թողարկել գալիք 2012 թվականին։ Սա կլինի ընկերության երրորդ պլանշետը HTC Flyer-ից և վերջերս թողարկած Jetstream-ից հետո։«Սա շուկա է, որը մենք ցանկանում ենք փորձարկել»,- ասել է լրագրողներին ընկերության գործադիր տնօրեն Պետեր Չոն։

Reuters-ի հաղորդմամբ, տարվա 4-րդ եռամսյակում կնվազի ընկերության սմարթֆոնների վաճառքը՝ համեմատած նախորդ եռամսյակի հետ, քանի որ այն այժմ ունի մեծ մրցակիցներ։