AM
7 Նոյեմբեր 2011 - 10:44 AMT

Հայաստան է ժամանել Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Վերա Կոբալիան

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի հրավերով նոյեմբերի 7-ին, մեկօրյա աշխատանքային այցով, Հայաստան է ժամանել Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Վերա Կոբալիան, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:

Նույն օրը նախարար Մ.Վարդանյանն ընդունել է Վրաստանի գործընկերոջը եւ ունեցել կարճ զրույց:

Նոյեմբերի 8-ին նախատեսվում է երկու երկրների գերատեսչությունների ղեկավարների ընդլայնված հանդիպում, որի ընթացքում կքննարկվեն երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: