Նոյեմբերի 9-ին «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում տեղի կունենա կլոր սեղան` նվիրված ՀՀ-ում Էլեկտրոնային առևտրի իրավական կարգավորման խնդիրներին, տեղեկացնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից։
Ելնելով իրավական խնդիրների լուծման անհրաժեշտությունից` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկված են մի շարք նախարարություններ և գերատեսչություններ ու մասնավոր հատվածի շահագրգիռ ընկերությունների ներկայացուցիչներ:
Ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից քննարկվել են էլեկտրոնային առևտրի հետ կապված օրենսդրական լուծում պահանջող հետևյալ հարցերը` Էլեկտրոնային առևտրի խնդիրները մաքսային ոլորտում, Էլեկտրոնային առևտրի խնդիրները հարկային ոլորտում, Էլեկտրոնային առևտրի կազմակերպմանն առնչվող վճարահաշվարկային համակարգի խնդիրները: Կլոր սեղան քննարկման ընթացքում կներկայացվեն խմբի քննարկումների միջանկյալ արդյունքները:
Կլոր սեղան քննարկման կազմակերպիչն է ԻՏՁՄ-ն։