AM
25 July 2000 - 12:28 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՎԱՇԻՆԳԹՈՆՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԱՄՆ-ի ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

25.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունում եւ Պետդեպարտամենտում անցկացրել է մի շարք հանդիպումներ:
Ինչպես հաղորդել են ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանը, Սարգսյանը, մասնավորապես, համդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Քերի Քեւինոյին, ինչպես նաեւ Պետդեպարտամենտի` նորանկախ պետություններին օգնության հարցերով համակարգողի տեղակալ Դանիել Ֆրիդին: Հայաստանի պաշտպանության նախարարը մի շարք հանդիպումներ է անցկացրել նաեւ Պենտագոնի բարձաստիճան ներկայացուցիչների հետ:
Հանդիպումների ընացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների հարցեր, Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի` «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրին, ինչպես նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները: –0–