AM
8 November 2011 - 10:08 AMT

Firefox 7- ը և 8-ը հասանելի են հայերեն լեզվով

«Մոզիլլա Հայաստան» թիմի անդամ և HaySoft նախագծի նախաձեռնող Հրանտ Օհանյանը տեղեկացրեց PanARMENIAN.Net ի թղթակցին, որ Mozilla Firefox բրաուզերի 7-րդ և 8-րդ թարմացումների վերջնական տարբերակներն արդեն հասանելի են հայերեն լեզվով։

Firefox 7-ի հայերեն տարբերակը կարելի է ներբեռնել Mozilla-ի պաշտոնական կայքից, իսկ Firefox 8-ի հայերենը մոտակա երկու օրվա մեջ նույնպես հասանելի կլինի պաշտոնական կայքում։

Նշենք, որ Firefox 8-ի պաշտոնական մեկնարկը հայտարարված է հենց այսօր։

Այն մասին, թե երբ պատրաստ կլինի հայերեն լեզվով Mozilla բրաուզերի բջջային ծրագիրը, Հրանտ Օհանյանը նշեց, որ դեռևս անորոշ է։

«Թարգմանության հիմնական աշխատանքը կատարված է։ Հնարավոր է մյուս տարի Mozilla-ն որոշի այն թողարկել»,-նշեց նա։

«Մոզիլլա Հայաստան» թիմի նպատակն է հայաֆիկացնել Մոզիլլա կազմակերպության ծրագրերը՝ հասանելի դարձնելով հայերեն լեզվով, և տարածել հայերենը տեղի ՏՏ ոլորտում: Աշխատանքը ղեկավարում են Mozilla Foundation-ի 2 կամավոր աշխատակիցներ (Contributor)՝ Արմեն Զամբրանո Գասպարյանը և Ռոբերտ Սարգսյանը, իսկ կամավոր թարգմանիչները 11-ն են։