ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ-ն առաջին տեղն է գրավել «Հայաստանի ամենաժողովրդական բանկ» անվանակարգում, որն անցկացվել է Credit AM խորհրդատվական ընկերության կողմից հարցման կարգով, որին մասնակցել է ընդհանուր առմամբ 11 100 մարդ: ՎՏԲ-Հայաստան Բանկի օգտին քվեարկել են մասնակիցների 20%-ը:
«Մենք շատ ուրախ ենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը ճանաչվել է Հայաստանի ամենաժողովրդական բանկը և շնորհակալ ենք Credit AM խորհրդատվական ընկերությանը նման ուշադրության, նախաձեռնության և օբյեկտիվորեն կատարված աշխատանքի համար:
Ամենաժողովրդականը հասկանալի, հասանելի, հուսալի և արդյունավետ բանկն է, որտեղ ամեն ինչ նպատակաուղղված է ֆինանսական հարցերի գրագետ և օպերատիվ լուծմանը: Բացի այդ, դա բանկ է, որը վայելում է բնակչության բարձր վստահությունը: Համապատասխանաբար, մենք պետք է պահպանենք մեր առաջատար դիրքերը ֆինանսական շուկայում և շարունակել առաջարկել մեր հաճախորդներին նոր և առավել հարմար պրոդուկտներ և ծառայություններ»,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը:
ՀՀ բանկերի հանդեպ ժողովրդական բանկի վերաբերմունքի որոշման և ժողովրդական վարկանիշը ձևավորելու նպատակով 2011թ. հունիս-հոկտեմբեր ամիսների ընթացքում Credit AM խորհրդատվական ընկերությունն իր www.credit.am կայքի և Facebook սոցիալական ցանցի Credit AM էջի այցելուներին առաջարկում էր ձայն տալ իրենց բանկին: Ժողովրդական վարկանիշի առաջին եռյակը բաղկացած է օտարերկրյա կապիտալի տարր ունեցող բանկերից. երկրորդ տեղում (15%) ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկն է, որի կանոնդրական կապիտալի 15,6%-ը պատկանում է ֆրանսիական Credit-Agricol Բանկին, իսկ եռյակը եզրափակում է բրիտանական Էյչ-Էս-Բի-Սի բանկային խմբին պատկանող Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն – 14%:






