AM
8 November 2011 - 12:22 AMT

HTC-ն կթողարկի 4-միջուկային սմարթֆոն

Թայվանական սմարթֆոն արտադրող HTC ընկերությունը թողարկելու է նոր սմարթֆոն HTC Edge-ը, որը հիմնված է լինելու 4-միջուկային (quad-code) չիպի ՝ Nvidia Tegra 3 վրա։ Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն։ Պրոցեսորն ունենալու է 1,5 GHz։ Tegra 3-ը բացի չորս միջուկից ունենալու է 5-րդը՝ 500MHz։

HTC Edge-ի էկրանի անկյունագծերը լինելու են 4,5 դյույմ։ Այն ունենալու է 1Գբ օպերատիվ հիշողություն (RAM) և 32Գբ ներքին հիշողություն։ HTC Edge-ը ունենալու է ներկառուցված երկու ֆոտոխցիկ՝ ետևի (8 Մեգապիքսել) և դիմացի։

Սմարթֆոնի հաստությունը լինելու է 10մմ։ Այն աշխատելու է Android օպերացիոն համակարգով, հավանաբար նոր լույս տեսած տարբերակով՝ Android 4.0-ով՝ Android Ice Cream Sandwitch-ով։

HTC Edge-ը նախատեսվում է վաճառքի հանել 2012-ի գարնանը։ Սմարթֆոնի արժեքի մասին ընկերությունը դեռևս ոչ մի տեղեկություն չի տարածում։

Բացի HTC-ից, Motorola ընկերությունը ևս հայտնել է, որ պատրաստվում է թողարկել Nvidia Tegra 3-ի հիման վրա սմարթֆոն։