AM
11 Նոյեմբեր 2011 - 05:42 AMT

Երևանում վարպետության դասով հանդես կգա ԱՊՀ-ում Facebook-ի ներկայացուցիչը

Վաղը՝ նոյեմբերի 12-ին, «Երևանյան վեբ-հանդիպումներ» նախագծի շրջանակում վարպետության դաս կվարի Ռուսաստանում և ԱՊՀ-ում Facebook-ի ներկայացուցիչ Եկատերինա Սկորոբոգատովան:

Դասը կընթանա ռուսերեն լեզվով` առանց թարգմանության։

Երևանյան վեբ հանդիպումներ 2011 (Yerevan Web Meetings) նախաձեռնողն է «Մեդիամաքսը»՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ։ Նախագծի նպատակն է Հայաստանում ներկայացնել ցանցային բովանդակության ստեղծման և առաջխաղացման արտասահմանյան փորձը:

Յուրաքանչյուր շաբաթ օրերին համացանցի արտասահմանցի մասնագետները վարպետության դասեր կվարեն։ Դասերն անվճար են, բաց լուսաբանման համար և անցկացվում են ոչ պաշտոնական մթնոլորտում։

Նախագծի շրջանակում արդեն կայացել է Wikimedia Germany-ի նախագահ Սեբաստիան Մոլեսկու, Rambler Internet Holding ընկերության նախկին գլխավոր կոմերցիոն տնօրեն, ivi.ru պորտալի հիմնադիր և բաժնետեր Աննա Զնամենսկայայի, Lenta.ru-ի հիմնադիր և ռուսաստանյան ինտերնետի «կնքահայրերից» Անտոն Նոսիկի և Բալթյան երկրների առաջատար Delfi.lt պորտալի հասարակայնության հետ կապերի տնօրեն Աիստե Զիլինսկիենեի վարպետության դասերը։