AM
11 Նոյեմբեր 2011 - 07:00 AMT

Գործարկվել է «Սփյուռ» տեղեկատուի նոր հեռախոսահամարը

«Սփյուռ» տեղեկատվական համակարգի հեռախոսային տեղեկատուի հեռախոսահամարի (010-519999) հասանելիության հետ կապված առկա են որոշ տեխնիկական խնդիրներ։ Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրեց ընկերության կոմերցիոն տնօրեն Կարեն Ջավահիրյանը։

Այս պահին գործում է տեղեկատուի այլ՝ նոր համարը՝ 060-519999 համարով, որը նույնպես ֆիքսված (քաղաքային) ցանցի հեռախոսահամար է:

Կարեն Ջավահիրյանի խոսքով տեխնիկական խնդիրները շուտով կլուծվեն և տեղեկատուի 010-519999 հեռախոսահամարը կվերագործարկվի այսօրվա ընթացքում։

«Սփյուռ»-ն օրական սպասարկում է ավելի քան 6000 զանգ։

«Սփյուռ» տեղեկատվական համակարգը Հայաստանում գործում է 1992-ից։ Այն տրամադրում է տեղեկություններ Հայաստանի և Արցախի կազմակերպությունների և պետական մարմինների մասին 6 միջոցով՝ հեռախոսային երկու տեղեկատուներով, տեղեկագրքով, կայքով, բջջային ծրագրով, CD հրատարակմամբ և «Կոմպաս» համաշխարհային գործարար տեղեկատվական համակարգով։