AM
12 Նոյեմբեր 2011 - 07:42 AMT

Foursquare-ը թողարկել է ռազմական badge

Այսօր ԱՄՆ-ն նշում է վետերանների օրը: Այս կապակցությամբ Foursquare գեոլոկացիոն սոցիալական ցանցը իր վետերան, զինվոր կամ ընդհանրապես հայրենիքին ծառայած օգտագործողների համար պատրաստել է անկնկալ նոր նշանի (badge) տեսքով, գրում է ցանցի պաշտոնական բլոգը:

Ռազմական գույներով այդ նշանը վաստակելու համար պետք է այսօրվա ընթացքում որևէ վայրում ամրագրվելիս մեկնաբանության պատուհանում գրել, որ նշում եք վետերանների օրը: Պարգևելով այս նշանը օգտագործողներին, Foursquare-ը ցանկանում է հարգել զինվորների և վետերանների հայրենիքի համար կատարած գործը:

Foursquare.com-ը հիմնադրվել է 2009-ին։ Այն գեոլոկացիոն սոցիալական ցանց է սմարթֆոններ օգտագործողների համար՝ GPS-ով հայտնաբերում է օգտագործողի գտնվելու վայրը և օգտագործողը ամրագրում է իր ժամանումը տվյալ վայր՝ ստանալով տարբեր անվանակարգերով բեյջեր և ամրագրած վայրի՝ տեղանքապետի պաշտոն: