Գերմանիայի Մյունխեն քաղաքի փողոցներում ավտոմեքենա արտադրող Audi ընկերությունը փորձարկում է իր A1 e-tron ամբողջապես էլեկտրոնային անաղմուկ 20 ավտոմեքենաները:
Audi A1-ը կոմպակտ ավտոմեքենա է՝ նախատեսված քաղաքներում վարելու համար: Այն օգտագործում է լիտիում-իոնային ակումուլյատոր և էլեկտրոնային շարժիչ 101 ձիաուժ հզորությամբ: Այս մասին հայտնում է CNET-ը:
Այս պահի դրությամբ գերմանական Audi ընկերությունը դեռ չի հայտնել, թե երբ է սկսելու A1 ամբողջական էլեկտրոնային ավտոմեքենաների արտադրությունը: