AM
12 Նոյեմբեր 2011 - 10:47 AMT

ԶԵԱԲ մասնագետները գնահատում են ԵվրԱզԷՍ-ի Հակաճգնաժամային հիմնադրամին Հայաստանի ներկայացրած հայտի տնտեսական բաղադրիչը

Զարգացման եվրասիական բանկի մասնագետները գնահատում են ԵվրԱզԷՍ-ի Հակաճգնաժամային հիմնադրամին Հայաստանի ներկայացված հայտի տնտեսական բաղադրիչը, որը ներկայացվել է երկրում քիմիական արդյունաբերության վերականգնման համար՝ ներառյալ «Նաիրիտ» գործարանի վերակառուցումը: Այդ մասին «Գազետա.ռու» թերթին տված հարցազրույցում հայտնել է ԶԵԱԲ վարչության նախագահ, ԵվրԱզԷՍ-ի Հակաճգնաժամային հիմնադրամի կառավարիչ Իգոր Ֆինոգենովը: «Մեծ գումար է պահանջվում, այն կազմում է Հայաստանի ՀՆԱ 3 տոկոսը: Անհրաժեշտ է ամեն ինչ լավ մշակել»,-ասել է նա: Հայաստանը հայտը ներկայացրել է 2011թ. հոկտեմբերի 12-ին՝ 400 մլն դոլարի վարկ ստանալու ակնկալիքով:

ԶԵԱԲ խնդիրներից մեկն է ճգնաժամի հետևանքների հաղթահարումը մասնակից երկրն երում: Իսկ ԵվրԱզԷՍ-ի Հակաճգնաժամային հիմնադրամը յուրօրինակ տարածաշրջանային ԱՄՀ է, անվտանգության բարձիկ այն երկրների համար, որոնք գտնվում են Եվրասիայում»,-ասել է Ֆինոգենովը:

ԶԵԱԲ վարչության նախագահը հավելել է նաև, որ բանկի առջև խնդիր է ծառացած վերացնել վարչական արգելքները երկրների միջև, բացել շուկաները, ուժեղացնել մրցակցությունն ու տնտեսական արդյունավետությունը: «Ինչ-որ իմաստով փոխել, օրինակ, ռուսական բիզնեսի վերաբերմունքը գործընկերների հանդեպ ԱՊՀ տարածքում»,-ասել է նա: Այդ առնչությամբ Ֆինոգենովը օրինակ է բերել, թե ինչպես են մտածում որոշ ռուս գործարարներ. «Ես չգիտեմ, թե ինչ է կատարվում Ղազախստանում կամ Հայաստանում: Միջոցներ կհատկացնեմ, իսկ դրանք կկրոչեն»: «Իսկ մենք մեր օրինակով պաացուցում ենք, որ այդ երկրներում կան նոր հնարավորություններ բիզնեսի համար և դա վտանգ չի պարունակում»,-ասել է նա:

ԶԵԱԲ կանոնադրական կապիտալը գերազանցում է 1,5 մլրդ դոլարը: Կապիտալի հիմքը Ռուսաստանի ու Ղազախստանի միոջցներն են կազմում: Իսկ Բելառուսի մասնաբաժինը կանոնադրական կապիտալում կազմում է 0,99 տոկոս, Տաջիկստանինը՝ 0, 03 տոկոս, Հայաստանինը՝ 0,01 տոկոս: