AM
14 November 2011 - 05:11 AMT

Եկատերինա Սկորոբոգատովա. Facebook-ը առաջատար լինելու խնդիր չունի

Նոյեմբերի 12-ին «Երևանյան վեբ-հանդիպումներ» նախագծի շրջանակում վարպետության դասով հանդես եկավ Ռուսաստանում և ԱՊՀ-ում Facebook-ի ներկայացուցիչ Եկատերինա Սկորոբոգատովան: Ըստ նրա՝ բազմաթիվ մարդիկ նորություններին ծանոթանում են հենց Facebook-ում օգտագործողների կողմից կիսվող (share) լրահոսի միջոցով։

«Ինտերնետը փոխվում է, եթե նախկինում մարդիկ որոնողական համակարգերի միջոցով էին տեղեկություններ որոնում և ստանում, ապա հիմա պարզապես ընկերների միջոցով Facebook-ում»,-ասաց Եկատերինա Սկորոբոգատովան։

Նրա խոսքով այն լրատվամիջոցներն, ովքեր ունեն իրենց ներկայացնող էջեր Facebook-ում, պետք է էջում գրառումներ անելիս ցանկացած գրառում գրավիչ մատուցեն։

«Պետք է օրական միայն 7-ից 10 նորություն հրապարակել. այն լուրերը, որոնք իրոք շատ հետաքրքիր են։ Լավ կլինի, որ էջի պատը օգտագործող-երկրպագուների (Fans) համար փակ լինի։ Սա հնարավոր է դարձնում, որ մարդիկ ավելի շատ մեկնաբանություններ անեն ձեր գրառումներին։ Նրանց արած մեկնաբանությունը կամ like-ը կերևա նրանց ընկերների նորությունների հոսքում (News Feed) և այդպես վիրուսային կերպով կտարածվի ինֆորմացիան»,-նշեց նա։

Եկատերինա Սկորոբոգատովան նաև խորհուրդ տվեց գրառումներ անել ավելի շատ երեկոյան 18։00-ից հետո. «Քանի որ 9-ից 6-ը աշխատանքային ժամեր են, այդ ընթացքում բոլորն են գրառումներ անում Facebook-ում և բոլորը շատ ակտիվ են և տվյալ պարագայում հավանականությունը, որ հենց ձեր գրառումը կհայտնվի նորությունների հոսքում նվազում է։ Այդ իսկ պատճաով ցանկալի երեկոյան ժամերին ավելի շատ գրառումներ կատարել»։

Նա նաև խոսեց Facebook-ի մի շարք գործիքների մասին, որոնք պետք է օգտագործել սեփական էջ բացելու դեպքում։ Նրա խոսքով լրատվամիջոցը նախ պետք է բացի էջը, ապա դրա մասին տեղեկացնի բոլորին՝ օրինակ գովազդի միջոցով։ Ապա պետք է ինտեգրի իր կայքում Facebook-ի սոցիալական փալգիններ և Open Graph API։ Վերջինս նյութերում դրվող թեգերն են (tags)՝ առանց որի նյութը Facebook-ում կիսվելիս չի բերի նկարը, տեքստը և լիդը։ Ըստ նրա՝ ընդհարապես դժվար բան չկա Facebook-ը կայքին ինտեգրացնելու մեջ։

Եկատերինա Սկորոբոգատովան փոքր ինչ անդրադարձավ նաև Facebook-յան լսարանին Ռուսաստանում։ «Ռուսաստանում մրցակցությունը շատ է, այդ իսկ պատճառով ամենաճանաչված ցանցը չէ դեռ այս շուկայում։ Սակայն այլ երկրներում մենք ավելի արագ ենք աճում։ Մենք խնդիր չունենք ամեն տեղ առաջատար լինելու, մեր ցանկությունը ամեն տեղ լինելն է։ Մենք Facebook-ը գլոբալ համարում ենք էլեկտրաէներգիա»,-նշեց նա և ավելացրեց, որ մոտակա 3 շաբաթավա ընթացքում բոլոր օգտագործողների մոտ վերջապես կգործարկվի Facebook Timeline-ը (անձնական էջի նոր ձևը, որը վերջերս ընկերությունը ներկայացրեց առանձին միջոցառմամբ)։